Հարցեր գլխավոր դատախազին, ով ցանկանում է դառնալ գերագույն դատարանի դատավոր
Իրավաբանական կոմիտեի նիստին շարունակվում են գերագույն դատարանի դատավորի թեկնածուների լսումները: Այսօր, խորհրդարանականները լսում են գործող գլխավոր դատախազ, գերագույն դատարանի դատավորի թեկնածու Շալվա Թադումաձեին:
Ընդդիմությունը կասկածի տակ է դնում թեկնածուի համապատասխան կրթությունը և պնդում, որ թեկնածուն ոչ միայն գերագույն դատարանի դատավորի, այլ գլխավոր դատախազի պաշտոնում աշխատելու իրավունք էլ չունի:
Իրավաբանական հարցերով կոմիտեի նիստին ընդդիմության պատգամավոր Գիգա Բոկերիան Շալվա Թադումաձեից պահանջել է անվանել երեք համակուրսեցու կամ դասախոսի անուն, որի շուրջ Թադումաձեն հայտարարել է, որ նրանցից թույլտվություն չունի, համապատասխանաբար, նրանց ինքնությունը չի կարող հայտնել:
Գլխավոր դատախազին հարց է ուղղել նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Օթար Կախիձեն, թե ով էր նրա միջազգային իրավունքի դասախոսը, որին ևս Թադումաձեն չի պատասխանել:
Բացի այդ, ինչպես նշել է Օթար Կախիձեն, Թադումաձեն ընդհանրապես չի ուսանել միջազգային իրավունք: