Հարավային Կորեայի դատարանը նախկին նախագահ Յուն Սուկ-յոլին դատապարտեց հինգ տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի դատարանը նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մի շարք գործերով, այդ թվում՝ ռազմական դրության անհաջող փորձով իր ձերբակալությունը կանխելու նպատակով։ Նա մեղավոր է ճանաչվել նաև պաշտոնական փաստաթղթերի կեղծման և ռազմական դրություն սահմանելու իրավական ընթացակարգերի խախտման մեջ։ Սա առաջին դատավճիռն է այն քրեական գործերի շրջանակում, որոնք ներկայացվել են Յուն Սոկ Յոլի դեմ՝ ռազմական դրության ապօրինի հայտարարության համար։
Ըստ մամուլի՝ նախկին նախագահը կարող է բողոքարկել դատավճիռը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 14-ին Հարավային Կորեայի խորհրդարանը նրան իմփիչմենտ հայտարարեց՝ երկրում ռազմական դրություն անօրինական կերպով հայտարարելու, սահմանադրական կարգի դեմ ապստամբության և պետական դավաճանության մեղադրանքներով։ Յոլին ձերբակալել էին 2025 թվականի հունվարի 15-ին։