Հարավային Աֆրիկայում, Մոզամբիկում և Զիմբաբվեում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ
Հարավային Աֆրիկայում, Մոզամբիկում և Զիմբաբվեում ուժեղ տեղումների և հեղեղումների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։
Մետեորոլոգների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին աղետը կարող է ուժգնանալ Աֆրիկայի մայրցամաքի հարավային հատվածում։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ Կենտրոնական և Հարավային Մոզամբիկում տուժել է ավելի քան 200,000 մարդ, վնասվել են հազարավոր տներ, և տասնյակ հազարավոր մարդկանց անհրաժեշտ է տարհանում։
Զիմբաբվեի պաշտոնյաների հաղորդմամբ՝ այս տարի երկրում հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, իսկ ավելի քան 1,000 տուն ոչնչացվել է։
Հարավաֆրիկյան Հանրապետության երկու հյուսիսային նահանգներում՝ Լիմպոպո և Մպումալանգա, նախորդ ամսվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ։
Մեդիայի հաղորդմամբ՝ հեղեղումները տարածվել են նաև կղզային Մադագասկար, Մալավի և Զամբիա։ Մադագասկարի իշխանությունների տվյալներով՝ նոյեմբերի վերջից սկսած հեղեղումների պատճառով մահացել է 11 մարդ։