Հարավային Աֆրիկայում բարերից մեկում հրաձգության հետևանքով 15 մարդ է զոհվել
Հարավաֆրիկյան Սովետո քաղաքում գտնվող բարում կրակոցներից 15 մարդ է զոհվել։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները վաղ առավոտյան մտել են Գաուտենգ նահանգի Սովետո քաղաքում գտնվող բար ու սկսել անկանոն կրակել, որից հետո դեպքի վայրից փախել են։ Հարձակման դրդապատճառը դեռևս հայտնի չէ։ Կատարվում է հետաքննություն։
Վերջին տվյալներով՝ առնվազն 15 մարդ մահացել է, մի քանի հոգի գտնվում են հիվանդանոցում, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։
Զոհերի տարիքը տատանվում է 19-ից 35 տարեկան։
Բացի այդ, կրակոցներ են եղել ԿվաԶուլու-Նատալ նահանգում, որտեղ չորս մարդ է զոհվել։
Ինչպես գրում է BBC-ն, Հարավային Աֆրիկայում կրակոցները հաճախ կապված են հանցավոր խմբավորումների և ալկոհոլի ազդեցության հետ։