Հանս Կլուգեն հայտարարում է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը կորոնավիրուսի նոր շտամի հարցը քննարկելու համար անց է կացնելու հանդիպում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը կորոնավիրուսի նոր տեսակի հարցը քննարկելու համար, անց է կացնելու հանդիպում:
Այս մասին հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն՝ Հանս Կլուգեն: Կլուգեյի խոսքով, հանդիպման ամսաթիվը դեռ անհայտ է:
«Քանի դեռ մենք չենք ստացել ավելի ճշգրիտ տեղեկատվություն, ճանապարհորդության սահմանափակումները ողջամիտ են, տարածումը զսպելու համար: Անհետաձգելի անհրաժեշտության բեռների տեղափոխումը և ճանապարհորդությունը պետք է պահպանվի»,- ասվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի հայտարարության մեջ, որը նա տարածել է Թվիթերի էջում:
Հիշեցնենք, որ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամի դեպքերի հայտնաբերելուց հետո աշխարհի որոշ երկրներ դադարեցրել են երթևեկությունը դեպի Բրիտանիա: