Հանձնաժողովի նիստին կներկայանան բոլորը, ում հանդեպ կառաջանան հարցեր, դա կլինի Իրակլի Շոթաձեն, Միրզա Սուբելիանին թե այլոք, չի բացառվում նույնիսկ Թեա Ծուլուկիանին. Սերգի կապանաձե
Հանձնաժողովի նիստին կներկայանան բոլորը, ում հանդեպ կառաջանան հարցեր, դա կլինի Իրակլի Շոթաձեն, Միրզա Սուբելիանին թե այլոք, չի բացառվում  նույնիսկ Թեա Ծուլուկիանին. Սերգի կապանաձե

Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի խնդիրն է, որ հասարակությունը սպառիչ պատասխան ստանա, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության վերաբերյալ,-այս հայտարարությունը արել է, հետաքննչական հանձնաժողովի ղեկավար՝ Սերգի Կապանաձեն, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով, համանման հանդիպումները ոչ կառավարական սեկտորի հետ տեղի են ունենալու նաև ապագայում և հանձնաժողովի աշխատանքը լինելու է հրապարակային, ինչքանով դրա հնարավորությունը կտա օրենքը:

Նրա խոսքերով, հանձնաժողովի նիստին կանչվելու են բոլորը, ովքեր կապ ունեն Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի հետ:

Պատգամավորի խոսքերով, հանձնաժողովի գործառույթը ոչ թե որևէ մեկին ձերբակալելն է, այլ այն, որ ամեն ինչին պետք է տալ իր անունը:

Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները այսօր հանդիպել են, Խորավայի փողոցում սպանության գործով խորհրդարանում ստեղծված հետաքննչական հանձնաժողովի անդամների հետ: Այսօրևեթ, հանձնաժողովի ղեկավարը հանդիպել է Զազա Սարալիձեի հետ: