Խորհրդարանում ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովն անց է կացրել իր եզրափակիչ նիստը
Խորհրդարանում ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովն անց է կացրել իր եզրափակիչ նիստը

2020 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հետաքննող, Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովն անց է կացրել եզրափակիչ նիստը: Հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն ներկայացրել է հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցը և պարզաբանել հետագա ընթացակարգերը:

Նրա խոսքով, հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը և Խորհրդարանի որոշման նախագիծը կներկայացվեն Բյուրոյի նիստին, որից հետո նշված փաստաթղթերը կքննարկվեն խորհրդարանի լիագումար նիստում օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ:

Հանձնաժողովի նախագահը խոսել է նաև այն հանձնարարականների մասին, որոնք տրվել են՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, գլխավոր դատախազության և ՆԳ նախարարության համար:

Հանձնարարականների մի մասը կանդրադառնա նաև ընտրական օրենսդրության փոփոխություններին վերաբերող հարցերին: Գիվի Միքանաձեն հանձնաժողովի անդամներին ներկայացրեց խորհրդարանի բանաձևի 8 էջանոց նախագիծը: Բանաձևի նախագծում նշվում է, որ «2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հայտնաբերված թերությունները հիմնականում պայմանավորված են համավարակային և սթրեսային տեխնիկական սխալներով, իսկ որոշ դեպքերում` թաղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ցուցաբերած անտարբերությամբ:

Միևնույն ժամանակ, հայտնաբերված թերությունները չեն կարող որևէ էական ազդեցություն ունենալ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների վրա»: Հանձնաժողովի անդամները միաձայն պաշտպանեցին խորհրդարանի հանձնարարականներին և բանաձևի նախագծին: