Հանձնաժողովի նիստին կներկայանան բոլորը, ում հանդեպ կառաջանան հարցեր, դա կլինի Իրակլի Շոթաձեն, Միրզա Սուբելիանին թե այլոք, չի բացառվում նույնիսկ Թեա Ծուլուկիանին. Սերգի կապանաձե

16:55, 07.06.2018

Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի խնդիրն է, որ հասարակությունը սպառիչ պատասխան ստանա, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության վերաբերյալ,-այս հայտարարությունը արել է, հետաքննչական հանձնաժողովի ղեկավար՝ Սերգի Կապանաձեն, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով, համանման հանդիպումները ոչ կառավարական սեկտորի հետ տեղի են ունենալու նաև ապագայում և հանձնաժողովի աշխատանքը լինելու է հրապարակային, ինչքանով դրա հնարավորությունը կտա օրենքը:

Նրա խոսքերով, հանձնաժողովի նիստին կանչվելու են բոլորը, ովքեր կապ ունեն Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի հետ:

Պատգամավորի խոսքերով, հանձնաժողովի գործառույթը ոչ թե որևէ մեկին ձերբակալելն է, այլ այն, որ ամեն ինչին պետք է տալ իր անունը:

Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները այսօր հանդիպել են, Խորավայի փողոցում սպանության գործով խորհրդարանում ստեղծված հետաքննչական հանձնաժողովի անդամների հետ: Այսօրևեթ, հանձնաժողովի ղեկավարը հանդիպել է Զազա Սարալիձեի հետ:

 

 

Նմանատիպ