Համոզված եմ, կգա այն օրը, երբ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ. Մամուկա Բախտաձե
Վրաստանը զարգանում է արագ և արդյունավետ դաշինքին ինտեգրվելու ճանապարհին և համոզված եմ, որ կգա այն օրը, երբ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է մինչ կառավարության նիստը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է դաշինքի անդամ և բարեկամ երկրներին ՆԱՏՕ-ի հիմնադրումից 70 ամյակի կապակցությամբ:
Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, ՆԱՏՕ-ն եղել է և կմնա գլոբալ անվտանգության, աշխարհում խաղաղության ապահովման և կայունության զարգացման երաշխիք:
Վարչապետի խոսքով, ՆԱՏՕ-ին անդամագրվելը Վրաստանի միջազգային առաջնահերթությունն է և ձգտումը, որը հիմնված է վրաց ժողովրդի արժեքներին:
«ՆԱՏՕ-ի հոբելյանական մինիստերիալը տեղի է ունենում Վաշինգտոնում: Այն ֆոնին, երբ նշված մինիստերիալին մասնակցում են միայն դաշինքի անդամ երկրները, առանձնապես կարևոր է, որ նրա մասնակիցն է նաև Վրաստանը: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին գտնվում է Վաշինգտոնում: Այս օրերին մեկ մեկ անգամ .ս ստացել ենք լուրջ աջակցություն: Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, այն աջակցության համար, որը մենք լսել ենք Վաշինգտոնից: Նա այս հայտարարությունները արել է նաև ներկայացուցիչների պալատում խոսքով ելույթ ունենալու ժամանակ»,-հայտարարել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի հայտարարությամբ, կոնգրեսմենների և զեկուցողների կողմից Վրաստանի հանդեպ արտահայտվել է ԱՄՆ-ի լուրջ աջակցությունը, ընդգծվել է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթումը, Վրաստանի կարևորագույն ավանդը գլոբալ անվտանգության ապահովման ոլորտում և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին մեր կողմից գրանցած առաջընթացը: