Համոզված եմ ընտրությունների երկրորդ տուրը կանցկացվի խաղաղ, ժողովրդավարական չափանիշների լրիվ պահպանմամբ. Մամուկա Բախտաձե
Մեր իշխանության պայմաններում անց են կացվել ևս մեկ ժողովրդավարական ընտրություններ, ազատ միջավայրում,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է մինչ կառավարության նիստը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, որտեղ արձագանքել է միջանկյալ ընտրություններին:
Նրա խոսքով, ազատ ընտրությունները «վրացական երազանք» կուսակցության համար հիմնական ձեռքբերումն է:
«Ցանկանում եմ մեկ անգամ ևս արձագանքել միջանկյալ ընտրություններին, որոնք անց են կացվել մի քանի շրջանում: Մեր իշխանության պայմաններում անց են կացվել ևս մեկ ժողովրդավարական ընտրություններ, ազատ միջավայրում: Ընտրություններին հետևել են միջազգային կազմակերպություններ և դուք լավ գիտեք նրանց գնահատականը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս նշել, որ ազատ ընտրությունները «վրացական երազանք» կուսակցության համար հիմնական ձեռքբերումն է»,-նշել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքով բոլոր շրջաններում հենց առաջին փուլում հաղթել են «վրացական երազանքի» թեկնածուները:
Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին, դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներին և իրավապահներին, որոնք վարչապետի խոսքով ցուցադրել են բարձր արհեստավարժություն: