Համոզված եմ ընտրությունների երկրորդ տուրը կանցկացվի խաղաղ, ժողովրդավարական չափանիշների լրիվ պահպանմամբ. Մամուկա Բախտաձե
Համոզված եմ ընտրությունների երկրորդ տուրը կանցկացվի խաղաղ, ժողովրդավարական չափանիշների լրիվ պահպանմամբ. Մամուկա Բախտաձե

Մեր իշխանության պայմաններում անց են կացվել ևս մեկ ժողովրդավարական ընտրություններ, ազատ միջավայրում,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է մինչ կառավարության նիստը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, որտեղ արձագանքել է միջանկյալ ընտրություններին:

Նրա խոսքով, ազատ ընտրությունները «վրացական երազանք» կուսակցության համար հիմնական ձեռքբերումն է:

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս արձագանքել միջանկյալ ընտրություններին, որոնք անց են կացվել մի քանի շրջանում: Մեր իշխանության պայմաններում անց են կացվել ևս մեկ ժողովրդավարական ընտրություններ, ազատ միջավայրում: Ընտրություններին հետևել են միջազգային կազմակերպություններ և դուք լավ գիտեք նրանց գնահատականը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս նշել, որ ազատ ընտրությունները «վրացական երազանք» կուսակցության համար հիմնական ձեռքբերումն է»,-նշել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով բոլոր շրջաններում հենց առաջին փուլում հաղթել են «վրացական երազանքի» թեկնածուները:

Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին, դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներին և իրավապահներին, որոնք վարչապետի խոսքով ցուցադրել են բարձր արհեստավարժություն: