Համընդհանուր հանրային քննարկման հանձնաժողովը կքննարկի «Վրաստանի պետական խորհրդանիշների մասին» օրենքի նախագիծը
Վրաստանի պետական դրոշը, զինանշանը և օրհներգը միավորված են մեկ օրգանական օրենքի մեջ: Նախատեսվում է նախագծի հանրային քննարկումների կազմակերպում: Արդեն ստեղծվել է ութ անդամներից կազմված հանրային քննարկման կազմակերպչական հանձնաժողով: Այս մասին Վրաստանի խորհրդարանի որոշումը հրատարակվել է այսօր, հուլիսի 3-ին օրենսդրական հրատարակչությունում։
«Վրաստանի պետական խորհրդանիշների մասին» օրգանական օրենքի հեղինակներն ու նախաձեռնողները խորհրդարանի անդամներ Գիորգի Կախիանին եւ Գուրամ Մաճարաշվիլին են։
Ներկայացված օրինագծի համաձայն, «Վրաստանի ազգային դրոշի մասին» և «Վրաստանի ազգային զինանշանի մասին» Վրաստանի օրգանական կանոնով սահմանված այն կանոնակարգերը, որոնք վերաբերվում են Վրաստանի պետական դրոշին և զինանշանին, միավորվում են մեկ օրենսդրական ակտի մեջ։ Նույն օրենսդրական ակտով սահմանվում է Վրաստանի պետական հիմնի տեքստն ու երաժշտությունը։
Սրանից բացի, ներկայացված օրինագիծը սահմանում է Վրաստանի պետական դրոշի ստանդարտ չափորոշիչների և ճշգրիտ պատկերի սահմանման հարցերը։
«Վրաստանի Սահմանադրության փոփոխությունների համաձայն, Վրաստանի պետական դրոշը, զինանշանը և օրհներգը, որպես պետական խորհրդանիշներ սահմանվում են օրգանական օրենքով և օրենքի կարևորությունից ելնելով, այն կվերանայվի սահմանադրության վերանայման ընթացակարգի համաձայն։ Հետևաբար Վրաստանի պետական դրոշը, հիմնն ու զինանշանը կմիավորվեն «Վրաստանի պետական խորհրդանիշների մասին» օրգանական օրենքի մեջ, որն էլ կվորոշի պետական խորհրդանիշների նկարագրությունը» Նշված է «Վրաստանի պետական խորհրդանիշների մասին» օրինագծում: