Համախմբվելու եմ Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմադիր ուժերի հետ. Ռոբերտ Քոչարյան
Համախմբվելու եմ Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմադիր ուժերի հետ. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համախմբվելու է Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմության հետ,- այս մասին հայտարարել է կալանավորված Քոչարյանը՝ «Reuters»-ին տված հարցազրույցում:

Հայաստանի նախկին առաջնորդն ասում է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքն ունի քաղաքական շարժառիթ: Քոչարյանի խոսքով, նրան ձերբակալել են Հայաստանի նոր կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կամքով:

«Հայաստանում այս գործընթացը կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի մարտահրավեր նետել նոր իշխանություններին»,-ասել է Քոչարյանը:

Հարցին, կներգրավվի թե ոչ նա ընդդիմության աշխատանքին, Հայաստանի նախկին նախագահը պատասխանում է «այո»: Նրա խոսքով, նախորդ տարի Հայաստանում անցկացված մասսայական բողոքի ցույցերը «հասարակությունում կուտակված դժգոհության և փոփոխության ցանկությունից էին» բխում:

«Տեղի ունեցածը չեմ կարող անվանել հեղափոխություն, քանի որ որևէ բան չի փոխվել, բացառությամբ այն բանի, որ հասարակությունում կա առավել շատ ագրեսիա, իսկ կառավարությունում՝ դիլետանտիզմ»,- հայտարարել է Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է նախորդ տարի՝ 2008 թվականի մարտին՝ նախագահական ընտրություններից հետո, երկրում արտակարգ դրություն մտցնելու ճանապարհով ապօրինի գործողություններ իրականացնելու և մեծ քանակությամբ կաշառք վերցնելու մեղադրանքով: