Համավարակի պայմաններում ևս մեկ վրացական ընկերություն ընդլայնում է իր արտադրությունը, պետության, մասնավորապես «Արտադրիր Վրաստանում» ծրագրի օգնությամբ. Նաթիա Թուրնավա
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան դիտել է «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շահառու, պլաստիկ շշերի կիսաֆաբրիկատների և կաթնամթերքի տարաների արտադրող, «Ալֆա Պետի» արտադրամասը:
Տեղեկատվությունը տարածում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչության հաղորդմամբ, ընկերությունը 2018 թվականից օգտվում է «Արտադրիր Վրաստանում» արդյունաբերական բաղադրիչից, և վերջերս ընդլայնվել է նույն բաղադրիչի ներքո ստացված օժանդակությամբ, որից հետո սկսվել է կաթնամթերքի տարաների արտադրությունը:
Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, սա շատ մրցակցային վրացական ձեռնարկություն է, որը ոչ միայն մատակարարում է վրացական շուկան, այլ արդեն արտահանել է մեր հարևան երկրներ:
«Եվս մեկ վրացական ձեռնարկություն ընդլայնում է արտադրությունը, պետության, մասնավորապես ՝«Արտադրիր Վրաստանում» օգնությամբ: Հատկանշական է, որ «Ալֆա Պետին» իր ապրանքներն արդեն արտահանել է տարածաշրջանի երկրներ, և չնայած համավարակին, ընկերությունը ոչ միայն կրճատել է արտադրությունը, ընդհակառակը, ընդլայնել է և ապագայում այդ առումով լավ հեռանկարներ ունի: Նոր սարքավորումները, որոնք ընկերությունը ձեռք է բերել պետության օգնությամբ և այսօր շահագործման է հանձնվել փորձնական ռեժիմով, հնարավորություն է տալիս ավելի բազմազան ապրանքներ մատակարարել ինչպես մեր, այնպես էլ տարածաշրջանի շուկային», – հայտարարել է Նաթիա Թուրնավան:
Ներկայումս ընկերությունում աշխատում է 54 մարդ, հիմնականում տեղացիներ, և նախատեսում են առաջիկայում էլ ավելի ընդլայնել արտադրությունը: «Ալֆա Պետիի» ընդհանուր ներդրումը 30 միլիոն լարի է:
Ձեռնարկությունը նախարարի հետ միասին դիտել են նաև, Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին, «Արտադրիր Վրաստանում» գործակալության ղեկավար Միխեիլ Խիդուրելին և Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանի պետական լիազոր, Դավիթ Նոզաձեն: