Համավարակի պատճառով բյուջեի կատարման խնդիր չի լինի. Լաշա Խուցիշվիլի
Բյուջեի կատարման հետ խնդիր չի լինի, – այս մասին «Բիզնեսգործընկերոջ քառյակ» հաղորդման ժամանակ, հայտարարել է Ֆինանսների նախարար, Լաշա Խուցիշվիլին:
Նախարարը խոսել է տնտեսության և մակրոտնտեսական ցուցանիշների վրա համավարակի ազդեցության մասին:
Լաշա Խուցիշվիլին նշել է, որ չնայած համավարակի պատճառած բարդություններին, 2021 թվականին բյուջեի եկամտային մասը կկատարվի գերազանցորեն:
«Բյուջեն խնդիր չի ունենա, և մենք ակնկալում ենք, որ անպայման կհասնենք բյուջեում նախատեսված 4,3 տոկոս տնտեսական աճի ցուցանիշին», – հայտարարել է Լաշա Խուցիշվիլին:
Ինչ վերաբերում է միջազգային ֆինանսական ինստիտուտների կանխատեսմանը, Լաշա Խուցիշվիլին նշել է, որ Ասիայի զարգացման բանկը (ADB) պահպանողական է, այն տնտեսական աճի ցուցանիշը նվազեցրել է մինչև 3.5 տոկոս, չնայած այլ գնահատականները համընկնում են Վրաստանի կառավարության հաշվարկների հետ:
Լաշա Խուցիշվիլին ասում է, որ ըստ նախնական տվյալների, մարտ ամսին տնտեսության 4 տոկոսանոց աճի ցուցանիշը, ապրիլին էլ ավելի է աճել, իսկ բյուջեում սահմանված աճի ցուցանիշը իրատեսական է:
Նախարարը նշեց, որ բանակցությունը շարունակվում են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հետ ծրագիրը երկարաձգելու շուրջ, չնայած այս փուլում քննարկումներ են ընթանում ծրագրի հիմնական բաղադրիչի վերաբերյալ: