Համաշխարհային բանկի գործադիր խորհուրդը հաստատել է զարգացող երկրների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ և թեստեր գնելու 12 միլիարդ դոլլար ծավալով փաթեթը
Համաշխարհային բանկի գործադիր խորհուրդը հաստատել է 12 միլիարդ դոլլարի փաթեթ, որը կծախսվի զարգացող երկրների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի և թեստերի գնման և վարակակիրների բուժման համար: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է Համաշխարհային բանկի պաշտոնական կայքէջում:
Ֆինանսական աջակցության ծրագիրը նկատի ունի մեկ միլիարդ մարդու պատվաստման նպաստում: Սա համաշխարհային բանկի 160 միլիարդ դոլլար քանակությամբ փաթեթի մի մասն է, որը հաշվի է առնված մինչև 2021 թվականի հունիսը, կորոնավիրուսի դեմ պայքարում զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու համար: Նշված ծրագիրը ներառում է աշխարհի 111 երկիր:
«Մենք ընդլայնում ենք արագացված մոտեցումը կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակին արձագանքելու տեսանկյունից, որպեսզի զարգացող երկրների համար պատվաստանյութը լինի արդար և հավասարապես հասանելի»,- հայտարարել է Համաշխարհային բանկի խմբի նախագահ Դևիդ Մալպասը: