Համասը Իսրայելին է հանձնել ևս մեկ պատանդի մարմինը
Համասը Իսրայելին է հանձնել ևս մեկ պատանդի մարմինը

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Կարմիր խաչը Գազայից ևս մեկ պատանդի մարմին է հանձնել իսրայելական զինվորականներին: Եթե մարմնի ինքնությունը հաստատվի, Իսրայելը կունենա ևս 12 պատանդ, որոնք պետք է հանձնի Համասին։

Համասը հայտարարում է, որ մարմինների որոնումները բարդանում են մարտերի հետևանքով մնացած ավերակների պատճառով: Պատանդների մարմինների հանձնումը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնված խաղաղության ծրագրի իրականացման խոչընդոտներից մեկը։

Կիրակի օրը Իսրայելը թույլ տվեց եգիպտական ​​Կարմիր խաչի խմբերին մտնել Գազա՝ պատանդների մարմինների որոնումներին օգնելու համար։