«Համառ» և «Դաֆիոն» շարժումները խորհրդարանի մոտ ցույցի վերաբերյալ նշում են տարբեր ժամեր
«Համառ» և «Դաֆիոն» շարժումները խորհրդարանի մոտ ցույցի վերաբերյալ նշում են տարբեր ժամեր

«Համառ» և «Դաֆիոն» շարժումներն այսօր հանրահավաք կանցկացնեն խորհրդարանի դիմաց։ Խորհրդարանի մոտ ցույցի վերաբերյալ նրանք նշում են տարբեր ժամեր։

«Համառ» շարժման տարածած տեղեկատվության մեջ նշվում է. «Այսօր՝ ժամը 20։00-ին, խորհրդարանի դիմաց շարունակվում է համառ դիմադրությունը։

«Դաֆիոնի» տարածած տեղեկատվության մեջ ասվում է, որ ժամը 19:00-ին նրանք կհանդիպեն խորհրդարանի մոտ։

«Պատրաստվե՛ք, ընկերներ։ Այսօր մենք պետք է շատ լինենք ու չցրվենք, քանի դեռ չենք հասել նպատակին»,- նշված է «Դաֆիոնի» տարածած տեղեկատվության մեջ։

Թբիլիսիում մի քանի օր է՝ ցույցեր են ընթանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում են նաեւ իշխանափոխություն։