«Համաներման մասին» օրինագծի և «քաղաքական միավորումների մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնումը տեղի կունենա այսօրվա բյուրոի նիստում
«Համաներման մասին» օրինագծի և «քաղաքական միավորումների մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնումը տեղի կունենա այսօրվա բյուրոի նիստում

Խորհրդարանը մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից նախաձեռնած օրինագիծ քննարկելու է ընթացիկ շաբաթ: Նշված օրինագիծը նախաձեռնվելու է բյուրոյի այսօրվա նիստում:

Պատգամավորների հայտարարությամբ, օրենսդրական նախաձեռնությունը հիմնված է մարդասիրական ակտի սկզբունքների վրա և տարածվելու է հարյուրավոր բանտարկյալների վրա: Հայտնի են նաև քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնց կվերաբերի համաներման հատուկ ակտը: «Համաներման մասին» օրինագծի համաձայն, համաներման ակտը մեղադրյալների և դատապարտյալների համար կիրականացվի սահմանված կարգով:

Նախագծում նշվում է, որ մեղադրյալի նկատմամբ համաներում կատարելու նպատակով որոշումը կկայացնի հետաքննության փուլում համապատասխան դատախազը, իսկ գործի դատական քննարկման փուլում – դատարանը: Համաներման ակտը պետք է կատարվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

«Համաներման նախագիծը, որը նախորդ շաբաթ ներկայացվել էր Վրաստանի խորհրդարան, երկուշաբթի օրը կներկայացվի բյուրոի նիստում և կորոշվի կոնկրետ հանձնաժողովները, որտեղ կսկսվեն քննարկումները, որից հետո մենք ակընկալում ենք շատ արագ ստանալ լիիրավ տեքստ: Շատ կարևոր է լիիրավ պաշտպանությունը այն դրույթների, որոնք հատկապես կարևոր են քրեական քաղաքականության համար, ներառյալ, իհարկե, հանրային անվտանգությունը և, իհարկե, անհատ զոհի շահերը, որոնք բնական է, պաշտպանված են նաև ներկայումս ներկայացված օրինագծով: Շատ հուսով եմ, որ քննարկումների ընթացքում մենք կկարողանանք ապահովել առավել ճիշտ և օպտիմալ որոշումներ, բոլոր շահագրգիռ կողմերի առավելագույն ներգրավմամբ»,- հայտարարել է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեն:

Խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստում կնախաձեռնվի նաև իշխող թիմի ներկայացրած օրինագիծը, որն, ըստ պատգամավորների, ուղղված է խորհրդարանական սաբոտաժի դեմ:

Նախագծի համաձայն, այն կուսակցությունը, որի անդամները կկորցնեն իրենց պատգամավորական մանդատները, կամ չեն ներգրավվի խորհրդարանական աշխատանքին, չեն ստանա պետական ​​ֆինանսավորում: Ինչպես նաև աշխատավարձերը կզորայեցվեն այն պատգամավորների համար, ովքեր ամսվա ընթացքում չեն մասնակցի ոչ մի լիագումար նիստի: Բացի այդ, օրենսդրական փոփոխությունները նախատեսում են վերացնել այն քաղաքական կուսակցության ընտրական գրանցումը, որի նախընտրական քարոզչությունում, որպես քաղաքական առաջնորդ կմասնակցի այն անձը, որը չի բավարարում սահմանադրական որևէ պահանջ: