Հաքան Ֆիդան. Մենք պետք է ապահովենք, որ երկու կողմերն էլ՝ Ռուսաստանը և Ուկրաինան, որոշակի զիջումների գնան, քայլ անեն երկկողմ խաղաղության ուղղությամբ

19:02, 15.05.2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կոչ է անում Ուկրաինային և Ռուսաստանին
փոխզիջման գնալ՝ խաղաղության հասնելու համար։ Ֆիդանը այս հայտարարությունն արել է Անթալիայում ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ֆիդանի խոսքով՝ միջնորդները մեծ դեր են խաղում բանակցություններում։

«Քանի որ նպատակը խաղաղության հասնելն է, մենք պետք է ապահովենք, որ երկու կողմերն էլ որոշակի զիջումների գնան, քայլ անեն փոխադարձ խաղաղության հաստատման ուղղությամբ: Անկեղծ ասած, միջնորդները շատ կարևոր դեր ունեն այստեղ: Մենք կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել այս հարցում, ինչպես արել ենք սկզբից», – ասաց Հաքան Ֆիդանը:

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարցի շուրջ ինտենսիվ դիվանագիտական ​​ջանքեր են գործադրվում, ընդ որում՝ բազմաթիվ կողմերի միջև բանակցություններ են ընթանում ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ հեռախոսազրույցների միջոցով։

«Այս ինտենսիվ դիվանագիտությունն իրականացվում է Անկարայում, Անթալիայում և Ստամբուլում՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար։ Մենք հույս ունենք, որ սա արդյունքներ կտա», – նշել է Ֆիդանը։

Նմանատիպ