Հաջորդ տարվա բյուջեն նախատեսում է պետական հատվածի աշխատավարձերի 10%-ով բարձրացում, ինչը համակարգված կշարունակվի առաջիկա տարիներին. Իրակլի Ղարիբաշվիլի
Հաջորդ տարվա բյուջեն նախատեսում է պետական հատվածի աշխատավարձերի 10%-ով բարձրացում, որը համակարգված կշարունակվի առաջիկա տարիներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության գործունեության 2021 թվականի հաշվետվությունը։
Ինչպես նշել է վարչապետը, 2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կկազմի 260 լարի, իսկ բարձրալեռ բնակավայրերում ապրող կենսաթոշակառուներինը՝ 312 լարի։
«Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում պետական հատվածում առնվազն 10 տոկոսով, ինչը համակարգված կշարունակվի առաջիկա տարիներին։ 2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կկազմի 260 լարի, իսկ բարձրալեռ բնակավայրերում ապրող կենսաթոշակառուներինը՝ 312 լարի՝ հաշվի առնելով այնտեղ առկա հավելումը. 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուների կենսաթոշակը 300 լարի է, իսկ բարձրալեռ բնակավայրերում նույն կարգի կենսաթոշակը կկազմի 360 լարի: Նաև պատերազմի վետերանների ամսական օգնությունը 22 լարիից կդառնա 100 լարի։ Նաև 2021 թվականի հուլիսից կրկնապատկվել է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրվող օգնությունը, որը յուրաքանչյուր երեխայի համար կազմել է 100 լարի»,- ասել է վարչապետը։