Հաիկո Մաասի - Կամուրջը, որը մենք ցանկանում ենք կառուցել Վրաստանի հետ, Եվրոպական կամուրջն է
Կամուրջը, որը մենք ցանկանում ենք կառուցել Վրաստանի հետ, Եվրոպական կամուրջն է, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Հաիկո Մաասին Վրաստանի անկախության վերականգման 100 ամյակին նվիրված միջոցառմանը, ելույթ ունենալիս։
Նրա խոսքով, այս կամուրջը հիմնված է արժեքների, ժողովրդավարության, իրավական պետության, փոքրամասնությունների հանդեպ հարգանքի ու հարևանների հետ խաղաղ կյանքի վրա։
«Վիզայի ազատականացումը որոշիչ նշանակություն ունի նրա համար, որ մարդիկ միմյանց հանդիպեն և ծանոթանանք միմյանց հետ։ Ես հույսս դնում եմ երիտասարդների վրա։ Այսօր Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունում իմ գործընկերների հետ աշխատում եմ արեւելյան գործընկերների նկատմամբ նոր քաղաքականության վրա։ Այս նոր քաղաքականությունը ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Այս նոր քաղաքականությունը չի նշանակում, որ Արևելյան գործընկերության երկրներից որևւէ մեկը պետք է փակի կամուրջը ավանդական, դժվար հարևանի հետ:
Մենք ցանկանում ենք նոր գործընկերությամբ նոր կամուրջներ կառուցել, որոնց վրայով շատ մարդիկ կանցնեն: Կամուրջը, որը մենք ցանկանում ենք կառուցել Վրաստանի հետ, Եվրոպական կամուրջն է։ Սա կամուրջ է, որը հիմնված է արժեքների, ժողովրդավարության, իրավական պետության, փոքրամասնությունների հանդեպ հարգանքի ու հարևանների հետ խաղաղ կյանքի վրա։ Մենք Եվրամոիությունում միշտ կպաշտպանենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը և չենք համակերպվի այսօրվա իրավիճակի հետ» հայտարարել է Հաիկո Մաասին։