Հաղթող հայտադիմորդը վրաց-արտասահմանյան համատեղ ֆիլմ նկարահանելու համար 500 000 լարիի փոխարեն կստանա 1 100 000 լարի

Ավելացել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի մրցութային հիմնադրամի ֆինանսավորումը:

Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի վրաց-արտասահմանյան համատեղ արտադրության համար հաղթող հայտադիմորդը 500 000 լարիի փոխարեն կստանա 1 100 000 լարի: Այս մասին նշված է Վրաստանի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի կողմից տարածված հայտարարությունում: Նրանց տեղեկությամբ, ազգային կինոկենտրոնի տնօրենը համապատասխան փոփոխությունների մասին հրամանագիրը ստորագրել է  դեկտեմբերի 18-ին:

Պետության կողմից կինոյի սուբսիդավորման հարցը հրատապ էր դարձել այն բանից հետո, երբ վրաց ռեժիսորների մեծ մասը բողոքել էր ֆիլմարտադրության գործընթացում կինոկենտրոնի ֆինանսական ներգրավվածության նվազագույն լինելու մեջ: