Հաղորդակցությունների հանձնաժողովը սկսել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական մեդիա-մոնիտորինգը
Հաղորդակցությունների հանձնաժողովը սկսել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական մեդիա-մոնիտորինգը

Հաղորդակցությունների հանձնաժողովը սկսել է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածի մեդիա մոնիտորինգը, որի ընթացքում 24 ժամյա ռեժիմում հետևելու է մոտ 50 հեռարձող ալիքի: Լրատվամիջոցների մոնիտորինգը կիրականացվի միջազգային չափանիշներին համապատասխան: Տեղեկությունը հրապարակել է հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը:

«Հաղորդակցական հանձնաժողովը պարբերաբար կհրապարակի մոնիտորինգի զեկույցները, որի շրջանակներում հասարակությանը քանակայինի հետ միասին կներկայացնի որակական հետազոտության արդյունքները: Մոնիտորինգի ընթացքում մինչև 30 դիտորդ հետևելու է նախընտրական գովազդներին, նախընտրական բանավեճերին, նորություններին և հասարակական-քաղաքական ծրագրերին, ինչպես նաև նախընտրական քարոզչությանը և հասարակական կարծիքի հարցումներին: Մոնիտորինգին ենթարկվելու են բոլոր ընդհանուր հեռարձակողները, այդ թվում Հանրային հեռարձակողը և հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսությունը, ինչպես նաև կենտրոնական և տեղական բյուջեից ֆինանսավորվող թերթերը: Մեդիա մոնիտորինգը կիրականացվի ներառյալ քվեարկության օրը, որից հետո այն կհրապարակվի հաղորդակցությունների հանձնաժողովի կայքում»,- ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ: