Հացահատիկով և պարենային ապրանքներով բեռնված ևս չորս նավ այսօր կլքեն Ուկրաինայի նավահանգիստը

13:44, 07.08.2022

Հացահատիկով և պարենային ապրանքներով բեռնված ևս չորս նավ այսօր կլքեն Ուկրաինայի նավահանգիստը։ Տեղեկությունը տարածում է Սևծովյան համակարգող կենտրոնը։

Երրորդ բեռը անընդմեջ պարունակում է 160 հազար տոննա հացահատիկ, եգիպտացորեն, արևածաղիկ, ձեթ և այլ պարենային ապրանքներ։

Նավերի մի մասը կմեկնի Օդեսայից, մի մասը՝ Չեռնոմորսկից, իսկ վերջնական ուղղությունները կլինեն Թուրքիան և Իտալիան։

Նմանատիպ