Հետախուզության և անվտանգության ծառայությունները չեն միավորվելու
Հետախուզության և անվտանգության ծառայությունները չեն միավորվելու

Վրաստանի խորհրդարանի այսօրվա բյուրոի նիստին հայտնի է դարձել, որ հետախուզության ծառայությունը չի միանալու անվտանգության ծառայությանը:

Ինչպես լրագրողներին հայտնել է կառավարության խորհրդարանային քարտուղար Շալվա Թոդուաձեն, նշված որոշումը արդեն ընդունվել է:

«Այսօր դիմել ենք բյուրոին, ետ ենք պահանջել օրենսգիրքը, որի համաձայն իրար էին  միանալու  հետազուզության և անվտանգության ծառայությունները: Այս թեմայի շուրջ կոնսուլտացիաներ են անցկացվել կառավարությունում և ընդունվել է որոշում»,- նշել է Թոդուաձեն: