Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է հանցավոր խմբի մեկ անդամ, երեքը սպանվել են. ՊԱԾ
Պետական անվտանգության ծառայությունում րոպեներ առաջ ավարտվեց հատուկ մամլո ասուլիսը, որի ընթացքում ծառայության մամլո խոսնակը ներկայացրեց Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հատուկ գործողության մանրամասները:
Նինո Գիորգոբիանիի հայտարարությամբ հատուկ գործողությունը ավարտված է, որի շրջանակներում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող մեկ մարդ և սպանվել են երեքը:
Գիորգոբիանին նշել է նաև, որ հատուկ գործողության արդյունքում մահացել է մեկ հատուկ ջոկատային և կա մի քանի վիրավոր:
Պետական անվտանգության ծառայության մամլո խոսնակի հայտարարությամբ այս պահին այլ մանրամասներ չեն տարածվի և բոլոր հարցերին կպատասխանեն հետաքննության ավարտից հետո:
Ինչ վերաբերում է հանցավոր խմբի անդամների ինքնությանը ապա նախնական տեղեկություններով նրանք Վրաստանի քաղաքացիներ չեն:
Գիորգոբիանին ցավակցել է զոհված հատուկ ջոկատայինի ընտանիքի անդամներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan