«Գալերեա Թբիլիսի» նախագիծը աջակցելու է զբոսաշրջության զարգացմանը. Կալաձե

22:09, 30.11.2017

Ռուսթավելիի պողոտայում «Գալերեա Թբիլիսի» առևտրական կենտրոնի բացմանը խոսքով հանդես է եկել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Նա զրուցել է նախագծի նշանակության մասին և նշել, որ նրա իրագործման համար ծախսվել է 97 մլն. ամն դոլար:

Կախա Կալաձեի խոսքերով ընդհանուր առմամբ «Գալերեա Թբիլիսի»-ում աշխատանքի է տեղավորվելու հազար մարդ: Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլորին, ով մասնակցություն է ունեցել այս լայնածավալ նախագծի իրականացման գործում: Քաղաքապետի խոսքերով այս նախագիծը աջակցելու է նաև զբոսաշրջության զարգացմանը:

Կախա Կալաձեն դրական է գնահատել նաև  վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ցանկությունը Ռուսթավելիի պողոտայում Լաղիձեի ջրերի և խաճապուրիանոցի լրիվ վերականգնման կապակցությամբ:

 

 

Նմանատիպ