Գուրջաանիի շրջանային դատարանի մոտ հավաքվում են միավորված ընդդիմության առաջնորդները և նրանց կողմնակիցները (ֆոտո)
Գուրջաանիում հավաքվում են միավորված ընդդիմության առաջնորդները և կողմնակիցները: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Գուրջաանիից:
Գուրջաանիի շրջանային դատարանի մուտքի մոտ մոբիլիզացված են իրավապահներ, որն առաջացրել է ցուցարարների և առաջնորդների վրդովմունքը: Նրանց խոսքով, նախատեսում են խաղաղ ցույց և մեծ քանակությամբ ոստիկանություն անհրաժեշտ չէ:
Գուրջաանիի շրջանային դատարանն այսօր քննարկելու է «Ազգային շարժման» անդամին, Դավիթ Կիրկիտաձեին խափանման միջոց սահմանելու հարցը:
Գուրջաանիում ընդդիմության կողմից նախատեսված ակցիայի կապակցությամբ հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Ինչպես տեղեկացնում են գերատեսչությունում, ՆԳՆ կպաշտպանի Գուրջաանիում նախատեսված բողոքի ցույցին հավաքվածների արտահայտման ազատությունը և նրանց անվտանգությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, Գուրջաանիում նախատեսված բողոքի ցույցերի առնչությամբ որոշ փողոցներում սահմանափակվելու է երթևեկությունը: