Դավիթ Կիրկիտաձեին Գուրջաանիի շրջանային դատարանը թողել է բանտարկության մեջ
Դավիթ Կիրկիտաձեին Գուրջաանիի շրջանային դատարանը թողել է բանտարկության մեջ

«Միասնական ազգային շարժման» անդամ Դավիթ Կիրկիտաձեն մնացել է բանտարկության մեջ:

Գուրջաանիի շրջանային դատարանը, որտեղ քննարկվում էր Կիրկիտաձեի խափանման միջոցի հարցը, ընդունել է նրան բանտարկությունում թողելու որոշում:

Պաշտպանող կողմը պահանջում էր նրան ազատել:

Դավիթ Կիրկիտաձեի փաստաբան Գիորգի Կոնդախիշվիլիի հայտարարությամբ, նոր ապացույցների և հանգամանքների դատարանին ներկայացնելուց հետո, մեղադրվողի բանտարկությունում պահելու կարիք չկար:

«Ազգային շարժման» լիդերներից մեկը, Դավիթ Կիրկիտաձեն դեկտեմբերի 17-ին ձերբակալվել է ոստիկանի վրա հարձակման, ֆիզիկական անպատվություն հասցնելու և ունեցվածքը վնասելու մեղադրանքով: Նրան մեղադրել են Վրաստանի ՔՕ 353-րդ հոդվածով: Դեկտեմբերի 20-ին նրա դեմ խափանման միջոց է կիրառվել բանտարկությունը: