Գուրիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են բակերն ու տները

Գուրիայում, Օզուրգեթիի եւ Լանչխութիի մունիցիպալիտետների գյուղերում, հորդառատ անձրեւների հետևանքով բակերն ու տները հեղեղվել են: Աղետը վնասել է նաև ներքին ճանապարհները:

Ըստ Գուրիայի պետական ​​ներկայացուցիչ Գիորգի Ուրուշաձեի, տուժածներին կտրամադրվի համապատասխան օգնություն:

«Սկսվել են լուծարման աշխատանքները, ստեղծվել է վնասների հաշվման համապատասխան հանձնաժողով, որը տեղում է եւ ուսումնասիրում է այնտեղ տիրող իրավիճակը: Տուժածներին կտրամադրվի համապատասխան օգնություն», – ասել է Գիորգի Ուրուշաձեն: