Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Բոլորը կապված են Օզուրգեթիի հետ:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի ներկայացուցչության փոխանցմամբ, վարակման աղբյուրը հայտնի է:

«Ունենք 4 նոր դեպք: Ընդհանուր, Գուրիայում արձանագրված է 39 դեպք: Այստեղից 24-ը կապված է Օզուրգեթիի, 7-ը՝ Չոխատաուրիի, 8-ը՝ Լանչխութիի հետ: Մեր համաճարակաբանները շարունակում են զննումները և շփման շրջանակի պարզումը: Մեր շրջանում բնակչությունը խուճապի հիմքեր չունի, քանի որ իրավիճակը լիովին վերահսկվում է»,- հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի ղեկավար Արչիլ Մժավիան:

Վրաստանում այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի 3119 դեպք: