Գումբուրդո գյուղում բացվեց հայկական դպրոց
Գումբուրդո գյուղում բացվեց հայկական դպրոց

Ախալքալաքիի Գումբուրդո գյուղում, տեղի բարերար Շուշիկ Մղդեսյանի ֆինանսավորմամբ, կառուցվեց ժամանակակից չափանիշներին համապատասխան, 450 աշակերտի համար նախատեսված հայկական դպրոց:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության տեղեկությամբ, դպրոցը հագեցած է նոր սարքավորումներով և արդի տեխնիկայով, ինչպես նաև մարզադաշտով, վազքուղով, լողավազանով, վոլեյբոլ և բասկետբոլ:

Նրանց տեղեկությամբ,  կրթության և գիտության նախարարությունը հոգում է ազգային փոքրամասնությունների կրթության, նրանց ինտեգրման մասին և այդ ուղղությամբ իրականացնում բազմաթիվ նախագծեր: