Գուդաուրիում տեղի է ունենալու դիվանագիտական դահուկային մրցում
Գուդաուրիում տեղի է ունենալու դիվանագիտական դահուկային մրցում

Վրաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և լեռնային հանգստավայրերի զարգացման արշավի ներգրավվածությամբ, Գուդաուրիում այսօր տեղի է ունենալու դիվանագիտական դահուկային մրցում «դիպ սքայ 2019»: Մրցումը անց է կացվում երրորդ անգամ և նպատակ ունի Վրաստանի լեռնա-դահուկային հանգստավայրերի ժողովրդականացում:

Մրցույթին մասնակցելու են Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, արտաքին գործերի նախարարության, նախարարների կապինետի և Վրաստանի օրենսդրական մարմնի անդամներ:

Մրցումի մասնակիցներին խոսքով դիմելու է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին: Դահուկային մրցումի հաղթողներին փոխանցվելու են հատուկ նվերներ:

Դիվանագիտական դահուկային մրցումները Վրաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տեղի են ունենում 2017 թվականից: