Փասանաուրի-Գուդաուրի հատվածում տեղաշարժը սահմանափակված է
Փասանաուրի-Գուդաուրի հատվածում տեղաշարժը սահմանափակված է

Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի լրատվությամբ, միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի, Փասանաուրի-Գուդաուրի (Փոստա) հատվածում սահմանափակվել է երթևեկությունը: Նշված հատվածում արգելվում է ՝ կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած ավտոտրանսպորտի տեղաշարժը թույլատրվում է միայն հակասայթակող շղթաների օգտագործմամբ:

Երկու և ավել կամուրջ ունեցող ավտոտրանսպորտի տեղաշարժը ազատ է:

Միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մլեթա-Գուդաուրի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը թույլատրվում է միայն առանց դադարի ռեժիմով: Գործակալության լրատվությամբ, առատ ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում պահպանվում է ձնահոսքի վտանգը, այդ պատճառով նշված ուղղությամբ տեղաշարժը սահմանափակված է:

Այս ռեժիմով տեղաշարժը իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկմամբ և կոորդինացմամբ:

Ճանապարհի մնացած հատվածներում տեղաշարժը ազատ է:

Թողնել մեկնաբանություն