Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

10:11, 02.03.2025

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ