Գուդաուրի-Կոբիի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի լրատվությամբ, մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է Գուդաուրի-Կոբիի ճանապարհահատվածում, կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Այս պահին, միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի (Ռուսաստանի Դաշնության սահման) ճանապարհին, բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է:
Միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը իրականացվելու է առանց դադարի ռեժիմով, միայն ձնահույսից պաշտպանող թունելների օգտագործմամբ: Կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 տեղից ավել ունեցող ավտոբուսները թունելներում կերթևեկեն միակողմանի:
Երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: