Գուդաուրի-Կոբի հատվածում մարդատար մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է
Գուդաուրի-Կոբի հատվածում մարդատար մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում Միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը, իսկ մերկասառույցի պատճառով արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։