Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է

10:27, 08.12.2023

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային վարչության հաղորդմամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը, մինչդեռ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի, միայն ձնահյուսից պաշտպանող թունելներով։ Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։

Նմանատիպ