Ռուսաստանը հարված է հասցրել Սումի քաղաքին, կան վիրավորներ

13:10, 21.07.2026

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Սումի քաղաքում անօդաչու թռչող սարքը բախվել է ինը հարկանի բնակելի շենքին, վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը հարված է հասցրել նաև առևտրազվարճանքի կենտրոնին։

«Հենց որ փրկարարները ժամանել են հարվածի վայր, թշնամին կրկնակի հարվածներ է հասցրել։ Վնասվել է մեկ ծառայողական ավտոմեքենա, իսկ երկրորդն ամբողջությամբ ոչնչացվել է», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հարձակման վերաբերյալ մեկնաբանություն չի արել։

Նմանատիպ