Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է
Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։

Նշվածի մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Շարժումն նշված ռեժիմով իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- ասված է տեղեկատվության մեջ։