Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի հակաձնահյուսային թունելների միջոցով
Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի հակաձնահյուսային թունելների միջոցով

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկությամբ, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը միջազգային նշանակության՝  Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի՝ Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով ՝ միայն հակաձնահյուսային թունելների միջոցով: Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: