Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը

Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի(Փոստա)-Կոբի հատվածում ինտենսիվ ձյան պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը ազատ է»,- հայտնել են Ավտոճանապարհային վարչությունից։