Գտնվում ենք որոշիչ փուլում, ինչը բոլոր կողմերից պահանջում է առաջնորդություն և պատասխանատվություն, այսօր կարևոր երկու բան կա՝ ապաէսկալացիա և բանակցությունների վերսկսում. Կառլ Հարցել
Գտնվում ենք որոշիչ փուլում, ինչը բոլոր կողմերից պահանջում է առաջնորդություն և պատասխանատվություն, այսօր կարևոր երկու բան կա՝ ապաէսկալացիա և բանակցությունների վերսկսում. Կառլ Հարցել

Այսօր կարևոր երկու բան կա՝ ապաէսկալացիա և բանակցությունների վերսկսում, – այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

«Մենք վերադառնում ենք իրականություն, և իրականությունն այն է, որ մենք գտնվում ենք մի կարևոր փուլում, որը պահանջում է առաջնորդություն և պատասխանատվություն բոլոր կողմերից, որպեսզի այս իրավիճակը վերադառնա այնտեղ, որտեղ պետք է լիներ: Ես աշխատում եմ գործընկերների հետ, որպեսզի օգնենք այս գործընթացին: Այսօր երկու բան է կարևոր ՝ ապաէսկալացիա և բանակցությունների վերսկսում», – ասել է Կառլ Հարցելը: