Գտնում եմ սխալ է խոսել այն մասին, թե ինչ պայմաններով կարող է Վրաստանը դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Ենս Ստոլտենբերգ
Գտնում եմ սխալ է խոսել այն մասին, թե ինչ պայմաններով կարող է Վրաստանը դառնալ ՆԱՏՕ-ի անդամ,-այս հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը արել է առաջին ալիքի հետ հարցազրույցի ժամանակ, մեկնաբանելով Heritage International միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի դիրքորոշումը: Heritage International-ի ղեկավար Լյուկ Կոփի հանձնարարականով Վրաստանը պետք է անդամագրվի ՆԱՏՕ-ին առանց բռնազավթված տարածքների կապակցությամբ 5-րդ հոդվածի ժամանակավոր գործի դնելուն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին պրակտիկ մակարդակով ավելացնեն Վրաստանին օգնությունը:
«Գտնում եմ սխալ է խոսել այն մասին, թե ինչ պայմաններով կարող է Վրաստանը դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Կարևոր է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև օգնություն ենք ցուցաբերում պրակտիկ և քաղաքական մակարդակով: Մենք ճանաչում ենք, որ Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել դաշինքին անդամագրվելու տեսանկյունից: Այս առաջընթացին Վրաստանը հասել է բարեփոխումների ճանապարհով: Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը, ինչպես նաև կոչ եմ անում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին պրակտիկ մակարդակով ավելացնեն Վրաստանին օգնությունը»,-հայտարարել է Ենս Ստոլտենբերգը:
Հեղինակ -
Edgar Barsegyan