Գրիգորի Ռոդչենկովի մասին նկարահանված «Իկարոս» ֆիլմը դարձել է «օսկար» մրցանակի հաղթող
Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար, Գրիգորի Ռոդչենկովի մասին նկարահանված «Իկարոս» ֆիլմը, դարձել է «օսկար» մրցանակի հաղթող՝ «լավագույն փաստագրական նկար» անվանակարգում:
Ֆիլմի ստեղծմանը Ռոդչենկովը մասնակցել է անձամբ: Նա դարձել է հակադոպինգային գործակալության գործակալը և ջրի երես է հանել ռուսական սպորտում գոյություն ունեցող դոպինգ մեխանիզմները: Հենց այս ցուցմունքների հիման վրա, հայտնի է դարձել, որ Սոչիի 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերին Ռուսաստանը պետական մակարդակի վրա է բարձրացրել դոպինգի օգտագործումը և հենց այդ ցուցմունքների հիման վրա Ռուսաստանին արգելվել է մասնակցել՝ Պյոնչանգի խաղերին: