Գրիգոլ Վաշաձեն Կախեթիում հանդիպել է կարկուտից տուժած խաղողագործներին
«Ուժը՝ միասնության մեջ է» միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Կախեթիում հանդիպել է կարկուտից տուժած խաղողագործներին:
Բնակչության խոսքով, կարկուտի հետևանքով վեց գյուղում ոնչնացել է հարյուրավոր հեկտար խաղողի այգիներ, հակակարկտային սարքավորումը չի աշխատել, իսկ իշխանությունը չի պատրաստվում փոխհատուցել վնասը:
Խաղողագործները հայտարարում են, որ կդժվարանան վճարել վարկերը:
Գրիգոլ Վաշաձեի հայտարարությամբ, տուժած խաղողագործները պետք է ազատվեն հողի հարկից, վարկերի ժամկետները հետաձգվեն և փոխհատուցվի վնասը: