Եթե որևէ մեկը գլուխը կախ կանգնած էր Ռուսաստանի առջև դա Գրիգոլ Վաշաձեն է. Արչիլ Թալակվաձե
Եթե որևէ մեկը գլուխը կախ կանգնած էր Ռուսաստանի առջև դա Գրիգոլ Վաշաձեն է. Արչիլ Թալակվաձե

Խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ Թալակվաձեն խորհուրդ է տալիս «Ազգային շարժում» կուսակցությանը, խմբակցության նիստին արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի փոխարեն, կանչել Գրիգոլ Վաշաձեին:

Խորհրդարանի լիագումար նիստին Արչիլ Թալակվաձեն «Ազգային շարժման» անդամներին հիշեցրել է Գրիգոլ Վաշաձեի Ռուսաստանի իշխանություններին հղած նամակը և նշել, որ եթե որևէ մեկը ճանաչել է իր պարտությունը, ապա դա Գրիգոլ Վաշաձեն է:

«Չնայած նրան, որ այսօր տիկին Սամադաշվիլին ուներ հրաշալի ելույթ, որը համապատասխանում էր խորհրդարանային ժողովրդավարության  բոլոր չափանիշներին, նույն բանը ցավոք չեմ կարող ասել պարոն Վաշաձեի ասուլիսի մասին: Ցանկանում եմ պատասխանել Գիորգի Կանդելակիին և ասել, որ Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունները անհիմն էին և չեն ծառայում երկրի շահերին: Համապատասխանաբար ձեռքերը ուղղել մեր դեմ, մեծ սխալ է, դուք մշտապես ցանկանում եք ստանալ պատասխաններ, սակայն լավ կլիներ սկզբում առաջադրեիք հարցեր, ապա պատասխաններ ստանալուց հետո նոր կազմակերպեիք այն խայտառակ մամլո ասուլիսը»,-ասել է Արչիլ թալակվաձեն:

Պատգամավորի խոսքերով, Ժնևյան բանակցությունների հերթական փուլի ընթացքում քննարկվելու է Վրաստանի տարածքից զորքերի դուրս բերման հարցը:

«Հավանաբար հիմնական հարցը այն է, թե ինչ է քննարկվելու Ժնևյան բանակցություններին, ասեմ, որ քննարկվելու է այն հարցը, որ մենք ստանանք անվտանգության երաշխիքներ և, որ միջազգային մեխանիզմները սկսեն գործել բռնազավթված տարածաշրջաններում: Սա է լինելու հիմնական հարցը, ոչ մի պայմանագիր, ոչ մի նոր պարտավորություն»,-նշել է Թալակվաձեն:

Խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ Թալակվաձեն խորհուրդ է տվել  «Ազգային շարժում» կուսակցության անդամներին, խմբակցության նիստին արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի փոխարեն, կանչել Գրիգոլ Վաշաձեին: Նա հիշեցրել է Գրիգոլ Վաշաձեի Ռուսաստանի իշխանություններին հղած նամակը և նշել, որ եթե որևէ մեկը ճանաչել է իր պարտությունը, ապա դա Գրիգոլ Վաշաձեն է:

«Ազգային շարժում» կուսակցության լիդերներից մեկը, Գրիգոլ Վաշաձեն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տարածված լրատվությամբ, Ժնևում այս ամսվա ավարտին նախատեսված բանակցությունների փուլում Վրաստանը, այսպես կոչված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգների և Ժնևի բանակցությունների համանախագահները կընդունեն հռչակագիր, որի համաձայն Ժնևի բանակցությունների մասնակից բոլոր կողմերը կհրաժարվեն միմյանց հետ հարաբերությունում ուժ կիրառելուց