Գրիգոլ Լիլուաշվիլին և Վախտանգ Գոմելաուրին հարգել են հատուկ գործողության ժամանակ զոհված հատուկ ջոկատային, Իվանե Գոլաշվիլիի հիշատակը
Գրիգոլ Լիլուաշվիլին և Վախտանգ Գոմելաուրին հարգել են հատուկ գործողության ժամանակ զոհված հատուկ ջոկատային, Իվանե Գոլաշվիլիի հիշատակը

Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին և ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին, ծառայության ղեկավար անձանց հետ միասին, հարգանքի տուրք են մատուցել՝ հակաահաբեկչական գործողության ժամանակ զոհված հատուկ նշանակության ջոկատի սպա, Իվանե Գոլաշվիլիի հիշատակին և ցավակցություն հայտնել զոհվածի ընտանիքի անդամներին:

Պետական ​​անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի անդամ, Իվանե Գոլաշվիլին զոհվել էր 2017 թվականի նոյեմբերի 21-22-ին, Թբիլիսիում, Բերի Գաբրիել Սալոսի փողոցում Ահմեդ Չատաևի և նրա խմբավորման դեմ իրականացրած հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ: Հատուկ գործողության ժամանակ վիրավորվել է ևս չորս իրավապահ:

Իվանե Գոլաշվիլին հետմահու պարգևատրվեց «Վախտանգ Գորգասալի» առաջին աստիճանի շքանշանով և Պետական ​​անվտանգության ծառայության «խիզախության համար» մեդալով:

Տեղեկատվությունը տարածել է Պետական ​​անվտանգության ծառայությունը: