Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ ցանկանում է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռևս ցանկանում է վերահսկել Գրենլանդիան։
«Միացյալ Նահանգների տեսակետը Գրենլանդիայի և նրա ժողովրդի վերաբերյալ չի փոխվել. Գրենլանդիան պետք է միացված լինի Միացյալ Նահանգներին և կառավարվի այնտեղից», – ասել է Նիլսենը։
Նա ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է փնտրել Գրենլանդիան ձեռք բերելու և վերահսկելու ուղիներ։
«Մենք բոլորս ապրում ենք մշտական անորոշության մեջ՝ կապված այն բանի հետ, թե ինչ կարող է պատահել վաղը։ Մենք ուզում ենք շատ հստակ ասել. սա անընդունելի է», – ասել է Նիլսենը։
Գրենլանդիայի վարչապետը նաև նշել է, որ եթե երկրները չեն պահպանում միջազգային իրավունքն ու կանոնները, ապա մեծ տերությունները ռիսկի են դիմում բաժանել աշխարհը, որտեղ ազատությունն ու ինքնորոշման իրավունքը այլևս գոյություն չեն ունենա։